Զարմանում եմ, թե երբ էսքան փոքրոգի ու անիքնասեր դարձանք, որ դարավոր թշնամուն հաղթելու համար հույսներս դրել ենք երկրաշարժերի, ջրհեղեղների վրա։
Երկրաշարժ էլ եղավ, բայց առաջինը, ոչ թե մեծահոգությունից այլ ստրկամտությունից դրդված օգնության բեռ տարանք «բարձր դուռ», երբ Արցախը շնչահեղձ էր լինում:
Զարմանում եմ, թե երբ էսքան փոքրոգի ու անիքնասեր դարձանք, որ խունկ ու մոմ վառեցինք, «Հայր մեր» երգեցինք սատանայի առաջ:
Զարմանում եմ, որ զարմանում եմ:
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ